ԵԽ ղեկավարը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին` արագացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
10.01.2013,
17:03
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հինգշաբթի կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը` արագացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հինգշաբթի կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը` արագացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
«Երկու կողմերն էլ պետք է ջանքեր գործադրեն լուծումներ որոնելու համար, և Եվրախորհրդարանը կոչ է անում երկու կողմերին խուսափել ցանկացած հայտարարությունից, որը կարող է հանգեցնել մեծ լարվածության» - ասաց Շուլցը Բրյուսելում հանդիպելով ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-