ԵՄ–ն ցանկանում է ծանոթանալ Եվրասիական կամ Մաքսային միություններին Հայաստանի մասնակցության մանրամասների հետ
06.06.2013,
20:32
Հայաստանին Եվրասիական կամ Մաքսային միություններում դիտորդի կարգավիճակի շնորհումը չի հակասում այն համաձայնագրերին, որոնց շուրջ Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ, բայց ԵՄ–ն ցանկանում է ծանոթանալ այդ կառույցների փաստաթղթերի և դրույթների հետ, հայտարարել է ԵՄ–ի` ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանին Եվրասիական կամ Մաքսային միություններում դիտորդի կարգավիճակի շնորհումը չի հակասում այն համաձայնագրերին, որոնց շուրջ Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ, բայց ԵՄ–ն ցանկանում է ծանոթանալ այդ կառույցների փաստաթղթերի և դրույթների հետ, հայտարարել է ԵՄ–ի` ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն։
«Սկզբունքորեն, դիտորդի կարգավիճակի կամ համագործակցության հուշագրի մասին պայմանավորվածությունները տեխնիկապես չեն հակասում Ասոցացման համաձայնագրին կամ ազատ առևտրի գոտու պայմանագրին, որոնց շուրջ Հայաստանն ու Եվրամիությունը բանակցություններ են վարում։ Բայց մեզ անհրաժեշտ է լիարժեք ուսումնասիրել դրանց մանրամասներն ու դրույթները»,– ասաց Ստանոն։
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Մինսկում իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ մայիսի 31–ին քննարկում էր Հայաստանի ինտեգրման հարցերը Մաքսային միությանը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Երևանի դիրքորոշումը «հստակ է և որևէ կասկած չկա»։ «Այժմ պետք է տեխնիկական մակարդակում որոշել, թե ինչ տեմպով և ինչ քայլերով առաջ ընթանալ», - ասել էր Հայաստանի վարչապետը:
Ստանոն ընդգծել է, որ Մաքսային միության հետ Հայաստանի պայմանավորվածությունները չպետք է հակասեն այն դրույթներին, որոնք առաջարկել է Եվրամիությունը Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրով։
«Եթե դուք ներգրավված եք Եվրամիության հետ բանակցություններում Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ, և եթե հավակնում եք ստորագրել և իրագործել այդ փաստաթղթերը, ապա չեք կարող ունենալ որևէ այլ պայմանավորվածություն, որը հակասում է այս փաստաթղթերի դրույթներին», - ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Նա նշեց, թե որ դրույթներն են անընդունելի Եվրամիության համար. «Խնդիրը հետևյալն է՝ ցանկացած երկիր պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունենա արտաքին առևտրի և մաքսատուրքեր սահմանելու հարցում, մինչդեռ Մաքսային միությունը՝ իր միասնական մաքսատուրքերի և առեւտրի քաղաքականությամբ, զրկում է Հայաստանին այս հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից»:
Փիթեր Ստանոն նաև փաստել է, որ պաշտոնական Բրյուսելը ցանկանում է մինչև այս տարվա նոյեմբերը՝ Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, ավարտին հասցնել Հայաստանի հետ բանակցությունները նշված երկու համաձայնագրերի շուրջ:
«Սրանք շատ կարևոր և հավակնոտ փաստաթղթեր են, որոնք է՛լ ավելի կսերտացնեն Հայաստանի տնտեսական ինտեգրումը Եվրամիության հետ, ինչպես նաև քաղաքական ընկերակցությունը: Դրանք ստորագրելու ցանկություն ունի նաև Հայաստանի կառավարությունը, և նրանք տեղյակ են, թե որքան հեռուն կարող են գնալ այլ գործընկերների հետ բանակցություններում», - ասել է նա։
Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հունիսի 19-ին Երևանում: Ապագա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակ ունի խորացնել հարաբերությունները Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի ոլորտներում:
Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին կայանալիք «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի ժամանակ։--0—