Երևանի Ավագանու ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որևէ պատճառ չկա. ՀՀ վարչապետ
05.05.2013,
14:31
Երևանի Ավագանու ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որևէ պատճառ չկա, 10/21 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Ավագանու ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որևէ պատճառ չկա, 10/21 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00–ը։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։
«Ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որևէ պատճառ չկա: Բոլոր ահազանգերն արձանագրվում են, և իրավապահ մարմիններն անհապաղ մեկնում են դրանց հետքերով: Որևէ օրինազանցություն, օրինախախտում անպատիժ չի մնալու, եթե այդպիսիք լինեն»,– ընդգծեց Սարգսյանը։
Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ ընտրությունները տոնական տրամադրության համար լավ միջոց են, որովհետև դրանց արդար և թափանցիկ անցկացումը ստեղծելու են այն հիմքերը, որոնց արդյունքում Երևանը կշարունակի կայուն կերպով զարգանալ:
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։
Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։
Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–