Երևանի ոստիկանապետը խոստացել է բացել Երևանի Բաղրամյան պողոտան այն բանից հետո, երբ ցուցարարները կցրվեն
09.04.2013,
20:43
Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը միանշանակ կբացի Երևանի Բաղրամյան պողոտան այն բանից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները կցրվեն։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը միանշանակ կբացի Երևանի Բաղրամյան պողոտան այն բանից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները կցրվեն։
Նա հատուկ ընդգծեց, որ ոստիկանությունն ադեկվատ քայլեր է ձեռնարկում։
«Մենք առաջարկեցինք ցուցարարներին Սարյան փողոցով գնալ «Ծիծեռնակաբերդ», սակայն մարդկանց մի մասը չհամաձայնեց»,– ասաց Նազարյանը։
Պատասխանելով իրենց հետագա ծրագրերի վերաբերյալ լրագրողների հարցին` Երևանի ոստիկանապետը տեղեկացրեց, որ ժամանակը ցույց կտա։
Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչած Րաֆֆի Հովհաննիսյանը երեքշաբթի` նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, երթ անցկացրեց Երևանի կենտրոնական փողոցներում։
Կեսօրին Հովհաննիսյանի կողմնակիցներին չէր հաջողվել գնալ Բաղրամյան պողոտա, որտեղ գտնվում է պետության ղեկավարի նստավայրը, քանի որ ոստիկանությունը փակել էր նրանց ճանապարհը։Եվ ոստիկանության հետ բանակցություններից հետո Հովհաննիսյանը որոշել էր վերադառնալ Ազատության Հրապարակ։
ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններում, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` հավաքելով ընտրողների ձայների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Սակայն Հովհաննիսյանը չի ընդունում քվեարկության արդյունքները, նա բողոքարկել է դրանք Սահմանադրական դատարանում և երեքշաբթի Ազատության հրապարակում «այլընտրանքային» երդմնակալություն է անցկացրել։ -0-