Երևան–Վան–Երևան առաջին ավիաչվերթը հետաձգվել է Թուրքիայի իշխանությունների նախաձեռնությամբ
29.03.2013,
16:45
Երևան–Վան–Երևան առաջին ավիաչվերթը, որը նախատեսված էր ապրիլի 3–ին, հետաձգվել է Թուրքիայի իշխանությունների նախաձեռնությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին «Նարեկավանք–տուր» տուրիստական ընկերությունից։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Երևան–Վան–Երևան առաջին ավիաչվերթը, որը նախատեսված էր ապրիլի 3–ին, հետաձգվել է Թուրքիայի իշխանությունների նախաձեռնությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին «Նարեկավանք–տուր» տուրիստական ընկերությունից։
«Մարտի 28-ին Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն անորոշ ժամանակով հետաձգել է Վան-Երևան-Վան ուղիղ չվերթերի իրականացումը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Չվերթի կազմակերպիչները հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն և կվերանայեն իրենց որոշումը։
Երևան–Վան և հակառակ ուղղությամբ կանոնավոր ավիաչվերթերը նախատեսված էր իրականացնել շաբաթը երկու անգամ` յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի` «Բորաջետ» թուրքական ավիաընկերության նոր 68 տեղանոց ինքնաթիռներով, որոնք հիմնականում կարճ թռիչքներ են իրականացնում։
«Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը և ժողովուրդների միջև մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաև նպաստել տնտեսական և գործարար համագործակցությանը»,– հաղորդեցին կազմակերպիչները։
Ավելի վաղ հայ փորձագետները նշել էին, որ չվերթի բացումը կնպաստի տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը և առաջին քայլը կդառնա դեպի թուրք–հայկական սահմանի բացումը։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: --0—