Ոչ իշխանական «քառյակը» սեպտեմբերին կսկսի աշխատել միասնական պլատֆորմի ստեղծման ուղղությամբ. Հովհաննիսյան
08.07.2014,
16:18
ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները՝ ԲՀԿ-ն Դաշնակցությունը, Ժառանգությունը և ՀԱԿ-ը, սեպտեմբերին կսկսեն աշխատել միասնական հասարակական պլատֆորմի ստեղծման ուղղությամբ, հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները՝ ԲՀԿ-ն Դաշնակցությունը, Ժառանգությունը և ՀԱԿ-ը, սեպտեմբերին կսկսեն աշխատել միասնական հասարակական պլատֆորմի ստեղծման ուղղությամբ, հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Սա միակ միջոցն է Հայաստանում սահմանադրական եղանակով հասնել իշխանափոխության: Սեպտեմբերին այդ համագործակցության հեռանկարներն ավելի հստակ կդառնան», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ հայ ժողովրդի մեծ մասը պահանջում է նման միավորում: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության գործունեությանը, ապա, Հովհաննիսյանի խոսքերով, մինչև սեպտեմբեր ևս քայլեր կձեռնարկվեն քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական շարժումների համակարգման, ինչպես նաև «քառյակի» կուսակցությունների հետ համատեղ գործողությունների մշակման ուղղությամբ:
«Ոչ մի կուսակցություն չի կարող միայնակ լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները: Հարկավոր է մշակել ընդհանուր նպատակներ, ճանապարհային քարտեզ, միջոցառումների ժամանակացույց», - կարծում է Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով՝ աշունը բեկումնային պահ կդառնա ընդդիմադիր կուսակցությունների համար. ընդդիմությունը կամ հանդես կգա միասնական ճակատով, և նրանց համագործակցությունը դուրս կգա խորհրդարանական շրջանակներից, կամ կշարունակի գործել նույն ձևաչափում:
«Հայաստանում արմատական փոփոխություններ կատարելու համար հարկավոր է բոլոր ընդդիմադիր ուժերի աննախադեպ միավորում: Եթե դա տեղի ունենար ավելի վաղ, ապա կարելի կլիներ կանխել ոչ հանրաճանաչ օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը, օրինակ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման օրենքները», - ասել է Հովհաննիսյանը:
«Ժառանգությունը» լիբերալ-դեմոկրատական ուղղվածության կուսակցություն է, որը հիմնադրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը 2002 թ.-ին: 2013 թ.-ին նա առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, սակայն պարտվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այժմ կուսակցությունը խորհրդարանում ունի չորս պատգամավոր: -0-