Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Զենքի վաճառքն Ադրբեջանին խաթարում է հայ–ռուսական գործընկերության հիմքերը. պատգամավոր

11.04.2016, 17:20
Ադրբեջանին զենքի վաճառքը նպաստում է հայ-ռուսական գործընկերության հիմքերի խաթարմանը, երկուշաբթի մամուլի ասուլիսում  ասել է ՀՀԿ-ի պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Զենքի վաճառքն Ադրբեջանին խաթարում է հայ–ռուսական գործընկերության հիմքերը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանին զենքի վաճառքը նպաստում է հայ-ռուսական գործընկերության հիմքերի խաթարմանը, երկուշաբթի մամուլի ասուլիսում  ասել է ՀՀԿ-ի պատգամավոր Գագիկ Մինասյանը: 

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանը Ղարաբաղում ագրեսիայի ժամանակ օգտագործել է Ռուսատանից գնված հարձակողական սպառազինությունը: «Այս կապակցությամբ Մոսկվան պետք է վերանայի Ադրբեջանին զենքի վաճառքի իր դիրքորոշումը, քանի որ այդ զենքը օգտագործվել է Ղարաբաղի հետ շփման գծում և Ռուսաստանի ռազմավարական գործընկերջ` Հայաստանի դեմ», - ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը երկու կողմերի համար էլ շահավետ է: «Մոսկվայում պետք է հասկանան, որ Ադրբեջանին զենքի վաճառքը զուտ բիզնես չէ», - հայտարարեց նա` ավելացնելով, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը կվնասի ինչպես Երևանին, այնպես էլ Մոսկվային:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–