Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

16.10.2017, 14:49
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում, Twitter –ի իր էջում գրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում, Twitter –ի իր էջում գրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։

Ինչպես հայտնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը, բանակցություններն անցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Հանդիպմանը ներկա են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը։

Հանդիպումից հետո նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: -0-