Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ԶԼՄ–ներին հայտնի է դարձել ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուի անունը

28.04.2017, 10:44
«Հայկական ժամանակ» թերթը սեփական աղբյուրների հղումով նշում է Հայաստանի նոր խորհրդարանի խոսնակի ամենահավանական թեկնածուի անունը։

ԶԼՄ–ներին հայտնի է դարձել ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուի անունը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հայկական ժամանակ» թերթը սեփական աղբյուրների հղումով նշում է Հայաստանի նոր խորհրդարանի խոսնակի ամենահավանական թեկնածուի անունը։

«ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ նոր Ազգային ժողովի նախագահի ամենահավանական թեկնածու է համարվում փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը»,– նշվում է գրառման մեջ։

Ինչպես տեղեկանում ենք պարբերականից, ամենայն հավանականությամբ, Գալուստ Սահակյանը հրաժեշտ կտա այդ պաշտոնին:

Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահների հարցը պաշտոնապես որոշվելու է նոր խորհրդարանի լիազորությունների ուժի մեջ մտնելու օրը՝ մայիսի 18-ին:

Իսկ մինչ այդ, թերթի փոխանցմամբ, ՀՀԿ գործադիր մարմինն իր նիստում է քննարկելու նախագահի ու փոխնախագահների թեկնածուների հարցը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ԳՄ անդամներին կտեղեկացնի, թե ովքեր են լինելու Աժ նախագահը և փոխնախագահները: Այդ հարցը վերջնականապես կորոշվի Երևանի ավագանու ընտրություններից՝ մայիսի 14-ից հետո:

«Նշենք, որ հենց նույն օրն էլ ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրության չորրորդ՝ ԱԺ-ին վերաբերող գլուխը: Իսկ նոր Սահմանադրության 104-րդ հոդվածը նախատեսում է, որ նոր խորհրդարանն արդեն ունենալու է երեք փոխնախագահ այսօրվա երկուսի փոխարեն: Եվ նույն հոդվածի համաձայն' մեկ փոխնախագահի պորտֆելը տրվելու է ընդդիմադիր խմբակցություներին»,– գրում է թերթը։ -0-