Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2024 թվականին աճել է 6,4 տոկոսով՝ կազմելով 287 172 դրամ
01.02.2025,
19:19
Ընդ որում, 2024 թվականի դեկտեմբերին, 2023 թվականի դեկտեմբերի համեմատ, այս ցուցանիշն աճել է 6,2%-ով, իսկ նույն տարվա նոյեմբերի համեմատ՝ 21,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, աճել է 6,4 տոկոսով՝ կազմելով 287 172 դրամ, ասվում է Ազգային վիճակագրական կոմիտեի զեկույցում։
Ընդ որում, 2024 թվականի դեկտեմբերին, 2023 թվականի դեկտեմբերի համեմատ, այս ցուցանիշն աճել է 6,2%-ով, իսկ նույն տարվա նոյեմբերի համեմատ՝ 21,5%-ով։
Հաշվետու ժամանակահատվածում պետական հատվածում աշխատավարձը կազմել է 224 804 դրամ՝ 7,9 տոկոս աճով, իսկ մասնավոր հատվածում՝ 311 848 դրամ (աճը՝ 5,7 տոկոս)։
Զեկույցում նշվում է, որ բոլոր ցուցանիշները հաշվարկվում են ՊԵԿ-ի կողմից տրամադրված եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկման տվյալների բազայի հիման վրա։