Рейтинг@Mail.ru
USD
377.69
EUR
446.88
RUB
4.9281
GEL
141.06
2026 թ. փետրվարի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

15.08.2019, 10:41
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./ԱՌԿԱ/. 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Սասունցի Դավիթ փողոցի 40-70 համարների, Աթոյան, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով, Չեռնիշևսկի փողոցների ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։–0–