Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

13-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

19.08.2022, 22:42
13-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./ԱՌԿԱ/. 13-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 19-ին ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 20-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Գրիբոյեդովի 1-ին և Մալխասյանց նրբանցքներ, Ն.Զարյան 21-140 համարներն իրենց կոտորակներով, Ազատության 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 19, 21, 23, 24, 25, 26, 27 համարներն իրենց կոտորակներով, Հ.Էմինի 135-150 համարներն իրենց կոտորակներով, Վրացական 12-21 համարներն իրենց կոտորակներով, Կոմիտասի 37-67 կենտ և 52-66 զույգ համարներն իրենց կոտորակներով, Թբիլիսյան խճուղին, Շրջանցիկ թունելը, Կոմիտասի անցուղին իր այգով և «Արաբկիր» բժշկական կենտրոնը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-