Рейтинг@Mail.ru
USD
361.36
EUR
405.41
RUB
4.3731
GEL
139.24
2026 թ. հոկտեմբերի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

2023 թ. դեկտեմբերին 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտում․ առաջադրվել է 22․4 մլն դրամի տուգանք

16.01.2024, 12:40
Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 22․4 մլն դրամի չափով տուգանք
2023 թ. դեկտեմբերին 50  հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտում․ առաջադրվել է 22․4 մլն դրամի տուգանք
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 22․4 մլն դրամի չափով տուգանք:-0-