Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

2026 թ.-ից փուլ առ փուլ ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրությունը. Ավանեսյան

01.10.2025, 14:04
Ավանեսյանը նշել է, որ առողջության համապարփակ ապահովագրության փաթեթի արժեքը տարեկան կկազմի 129,600 դրամ, որը կվճարվի ամսական
2026 թ.-ից փուլ առ փուլ ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրությունը. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է քաղաքացիների այն կատեգորիաները, որոնք 2026 թ.-ից սկսած կընդգրկվեն պարտադիր առողջության ապահովագրության համակարգում։

«2026 թվականից փուլ առ փուլ ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրությունը»,- վստահեցրել է նախարարը՝ նշելով, որ այն արդեն ներառված է 2026 թ.-ի պետական բյուջեում:

«2026 թ.-ին պարտադիր առողջության համապարփակ ապահովագրության համակարգում կներառվեն 18 տարեկանից փոքր և 65 տարեկան լրացած բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք։ Պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող անձանց, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական», - հայտարարել է Ավանեսյանը։

Այսպիսով,  առողջության համապարփակ ապահովագրության համակարգին անցնելու եռամյա առաջին փուլում (2026-2028) կծախսածածկվի 1,600,000 ՀՀ բնակիչ։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հարցերին պատասխանելով՝ Ավանեսյանը նշել է, որ առողջության ապահովագրությունը կներառի կանխարգելիչ բժշկական օգնությունը, սքրինինգները, բուժկենտրոնում բուժումը, դեղորայքը (օրական մինչև 50,000 դրամ) և շտապօգնության ծառայությունները։

«Կառավարությունը կհաստատի առողջության ապահովագրությամբ ծածկվող հիվանդությունների և վիրահատությունների ցանկը, սակայն այն կներառի ամենատարածվածները, ինչպես նաև մահացության ամենաբարձր մակարդակ ունեցողները», - ասել է Ավանեսյանը՝ առանց մանրամասներ հաղորդելու։

Հարցին, թե արդյոք առողջապահական ենթակառուցվածքները կկարողանան հաղթահարել թողունակությունն այն դեպքում, երբ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ բժշկի չեն դիմել ֆինանսական սղության պատճառով, հանկարծակի դիմելիության մեծ հոսք նկատվի բժշկական հաստատություններ, Ավանեսյանը վստահեցրել է, որ վերջին րոպեին բուժկենտրոններ դիմելը միայն կբարձրացնի ծառայությունների արժեքը։

«Ծառայությունները հասանելի կլինեն միայն բժշկի դեղատոմսով։ Ենթակառուցվածքները նույնպես աստիճանաբար կզարգանան հաջորդ երեք տարիների ընթացքում», - ասել է Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է գործատուի մասնակցությանը վճարումներին, ապա այն ներկայումս կամավոր է։ Սակայն պետությունը եկամտային հարկի արտոնություններ կտրամադրի այն գործատուներին, որոնք ծածկում են աշխատողների առողջության ապահովագրության վճարումները։

«Առողջության ապահովագրության շրջանակում մատուցվող բժշկական ծառայությունների շրջանակը աստիճանաբար կընդլայնվի։ Նախատեսվում է, որ մինչև 2028 թ.-ը Հայաստանի բնակչության 85%-ը կընդգրկվի առողջապահական ապահովագրության համակարգում», - ասել է Ավանեսյանը՝ նշելով, որ համակարգում ընդգրկվելու համար անհրաժեշտ է գրանցում։

Նա հավելել է, որ արցախցի փախստականները, առողջության ապահովագրության համակարգի շահառու դառնալու համար, պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն։