Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ

20.11.2025, 17:24
ՀՀ-ում 2026 թ.-ի սեպտեմբերի 1-ից առաջին և երկրորդ երեխայի միանվագ նպաստը կկազմի 500.000 դրամ
2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ 2026 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

Նախարարը նշեց, որ ներկայում միանվագ նպաստը տարբեր է․300 000 դրամ՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում, 1 000 000 դրամ՝ երրորդ և չորրորդ երեխայի համար, 1 500 000 դրամ՝ հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում։

Թորոսյանի խոսքով՝ գործող համակարգը հաճախ չի ծառայում իր նպատակին․ որոշ ընտանիքներ հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում օգտվում են նպաստից ոչ հիմնական նպատակով, ինչն առաջացնում է երեխայի խնամքի հետ կապված բարդություններ։

«Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500 000 դրամ։ Սա նշանակում է, որ առաջին և երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ, և համահարթեցված մոտեցումը լավագույնս է ապահովում երեխայի ծննդյան պահին ընտանիքի ծախսերի փոխհատուցումը»,- ասաց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ առաջին երեխայի ծննդյան նպաստը կավելանա 200,000 դրամով, երկրորդ երեխայի համար՝ 200,000 դրամով, իսկ երրորդ և հաջորդ երեխաների համար ամսական վճարումը կկազմի 50,000 դրամ գումարած 500,000 դրամ միանվագ վճարում։

«Այլ կերպ ասած, մենք փաստացի մեծացնում ենք բոլորի համար նպաստը», - ասել է նա։