Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 4, կիրակի
եղանակը
Երևանում
+17

2 մլրդ 734 մլն դրամ է հատկացվել Ստեփանավան – Յաղդան, Սիսիան – Դաստակերտ և Տաթև – Աղվանի հատվածների ճանապարհաշինարարական աշխատանքների համար

11.08.2022, 12:53
Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում 500 մետրից ավելի քիչ հատված է մնացել և հավանաբար օգոստոսի 12-ից փոսերը կվերացվեն և կարվի ասֆալտապատում
2 մլրդ 734 մլն դրամ է հատկացվել Ստեփանավան – Յաղդան, Սիսիան – Դաստակերտ և Տաթև – Աղվանի  հատվածների ճանապարհաշինարարական աշխատանքների համար

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./ԱՌԿԱ/. Կառավարությունը 2 միլիարդ 734 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանավան – Յաղդան, Սիսիան – Դաստակերտ և Տաթև – Աղվանի  հատվածների ճանապարհաշինարարական աշխատանքները իրականացնելու համար։

Ինչպես այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը,ներկայացվող նախագծով առաջարկվում է երեք հատվածներում իրականացնել կամ ավարտել ճանապարհաշինարարական աշխատանքները։

«Ընդհանուր առմամբ՝ նախագծով 2 միլիարդ 734 միլիոն դրամ է նախատեսված, որից 2 միլիարդ 609 միլիոն դրամը շինարարական աշխատանքների համար, 25 միլիոն դրամը տեխնիկական հսկողության համար, 19 միլիոնը դրամը հեղինակային հսկողության համար»,- նշեց Սանոսյանը։

Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը ֆորսմաժորային իրավիճակում  շահագործման հանձնվեց, հետագայում ճանապարհը շատ լուրջ խնդիրներ ունեցավ։

«Եվ մենք, ըստ էության, տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, և հիմա իմ ունեցած վերջին տեղեկություններով խնդիրները լուծվել են, և մնացել է 500 մետրանոց մի հատված, որտեղ այդ փոսերի հարցը պետք է լուծենք»,- ասաց վարչապետը։

Սանոսյանն իր հերթին նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում 500 մետրից ավելի քիչ հատված է մնացել և հավանաբար օգոստոսի 12-ից փոսերը կվերացվեն և կարվի ասֆալտապատում։

«Երրորդ շերտի ասֆալտապատման գործընթացը սկսվել է, մոտ 5,8 կիլոմետր արդեն արվել է։ Եթե հասցնենք, հաջորդ կառավարության նիստում մյուս շինարարական ընկերությանը գումար կհատկացնենք այնտեղի վերջին շերտի համար»,- ասաց Սանոսյանը։–0–