Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

08.09.2020, 11:13
9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 8-ին ժամը 10.30-19.30 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի` 1, 2, 3, 4 բնակելի զանգվածների, Ձոր 1 և 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների և Տիգրան Պետրոսյան փողոցի 1-60 համարների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–