Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 9, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

9-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

28.02.2022, 18:56
9-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
9-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԿԱ/. 9-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում: 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 1-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Ներքին Շենգավիթի 1-15 փողոցներ, Արշակունյաց 69-129 համարներ, Նորագավիթի 1-ին փողոցի 1-85 համարներ: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-