Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

ԱԱԾ տնօրեն. ԱԱԾ-ում կան անձինք, որոնք պետք է լքեն ԱԱԾ շարքերը (ՎԻԴԵՈ)

21.09.2020, 12:24
ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը նշեց, որ ԱԱԾ-ում կան անձինք, որոնք բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը. ՎԻԴԵՈ
ԱԱԾ տնօրեն. ԱԱԾ-ում կան անձինք, որոնք պետք է լքեն ԱԱԾ շարքերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԱԾ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են ի բարօրություն Հայաստան աշխարհի:

Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում:

«Բնականաբար, ինչպես բոլոր մնացած կառույցներում, այդ թվում` ԱԱԾ-ում, ևս կան անձինք, որոնք բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսը սկսվել է: Ես կուզենայի, որ ճիշտ ընկալվի իմ ասածը։ Դա բնականոն գործընթաց է մարդիկ գալիս են, մարդիկ գնում են: Այստեղ որևէ արտառոց այլ միտք փնտրել տեղին չէ»,-ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի ԱԱԾ-ն ընկալվում է որպես ռուսական ԱԴԾ-ի կցորդ, սպասարկում է այդ կառույցի շահերը, Քյարամյանը նշեց, որ շատ լավ հարաբերությունների մեջ են Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք նաև այլ երկրների հատուկ ծառայությունների հետ։ Շատ բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները, հատկապես՝ ՌԴ հատուկ ծառայությունների հետ ունեցած մեր ավանդական շփումները: Սակայն ՀՀ ԱԱԾ-ն միտված է առաջին հերթին պաշտպանելու ՀՀ ազգային անվտանգությունը, մեր ժողովրդի, մեր պետության ու ազգային շահը», – ընդգծեց Քյարամյանը:–0–