ԱԳՆ–ից հայտնել են, թե երբ հնարավոր կլինի Վրաստան մեկնել ՀՀ նույնականացման քարտով
03.07.2023,
12:48
2023թ. հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./ԱՌԿԱ/. Ի պատասխան ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդելու հնարավորության ժամկետի մասին հարցումների՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ ՀՀ նույնականացման քարտերով (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող) Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո:
2023թ. հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Որպես հաջորդ քայլ, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կողմերի միջև համապատասխան ամսաթվի հաստատում:
ԱԳՆ-ից հայտնում են, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ԱԳՆ կողմից՝ տեղադրվելով պաշտոնական հարթակներում:-0-