Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԱՆ.Երևան–Սևան մայրուղում սահմանվել է շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություն

27.07.2021, 19:37
Թվով 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է հերթապահություն
ԱՆ.Երևան–Սևան մայրուղում սահմանվել է շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություն

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. Ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ: 

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, առողջապահության նախարարի հրամանով շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել նշված ճանապարհահատվածում: 

Թվով 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է հերթապահություն` Կոտայքի մարզի «Աբովյանի բժշկական կենտրոնի», «Չարենցավանի բժշկական կենտրոնի», «Հրազդանի բժշկական կենտրոնի» և Գեղարքունիքի մարզի «Սևանի բժշկական կենտրոնի» շտապ բժշկական օգնության ծառայությունների միջոցով:–0–