Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

ԱՆ. այսօր առավոտվա դրությամբ կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20–ի

06.03.2023, 12:24
Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության
ԱՆ. այսօր առավոտվա դրությամբ կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20–ի
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./ԱՌԿԱ/. Ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:–0–