ԱՆ տեսչական մարմինը պարզաբանել է` ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը հանրային վայրերում հունվարի 22–ից
14.01.2022,
11:35
Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումներին

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումներին:
Հիշեցնենք, որ ըստ նոր սահմանափակումների` հունվարի 22–ից հյուրանոց, սննդի օբյեկտ, մարզասրահ, գրադարան, թանգարան այցելողները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող QR կոդ կամ թեստավորման սերտիֆիկատ:
«Սահմանափակումների բովանդակությունը հետևայլն է, որ ժամանցի և հանրային վայրեր անձինք կարող են մուտք գործել միայն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով: Նախորդ կարգավորումների շրջանակներում մենք արձանագրեցինք, որ պատվաստումային գործընթացը ավելացավ, և մենք օրական ունեցանք 20 հազարից ավել պատվաստվողներ»,-ասաց Աբովյանը:
Նա հավելեց նաև, որ նոր կարգավորումները ևս կարող են թե´ պատվաստումային գործընթացի, թե´ վարակի վերահսկման ու կանխարգելման գործում դրական ազդեցություն ունենալ:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանի խոսքով էլ ստուգայցերը կշարունակեն իրականացվել հունվարի 22-ից գործող նոր սահմանափակումներից հետո:
«Սահմանված սանիտարական նորմերը հավասարապես կիրառելի են բոլոր տեսակի տնտեսվարող սուբյեկների կողմից: Ներքին կարգավորման հարց է այն, թե տնտեսվարող սուբյեկտը կազմակերպման ինչպիսի մեխանիզմներ կմշակի, այսինքն գրանցամատյաններ կունենա, հատուկ վերահսկող մարդ կնշանակի, թե ոչ: Կախված գործունեության տեսակից, տնտեսվորողը պետք է մշակի և ներդնի կազմակերպչական այնպիսի մեխանիզմներ, որոնք վերահսկման առումով կբերեն ցանկալի արդյունքի»,- ասաց Հայրապետյանը:
Մասնագետի կարծիքով՝ հանրային վայրեր այցելելիս, անձի նույնականացման խնդիր չի լինի, քանի որ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագիրը (QR կոդը) պարունակում է ամբողջական ինֆորմացիան տվյալ անձի մասին:–0–