Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Արցախցիների գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի. Ադրբեջանը վերանորոգում է վնասված գազատար խողովակը

16.03.2022, 15:57
Պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի
Արցախցիների գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի. Ադրբեջանը վերանորոգում է վնասված գազատար խողովակը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը: 

Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ: 

«Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա: Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–