Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվել է

29.04.2020, 14:26
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը
Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվել է
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց։ Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում։ 

Ըստ գրառման՝ վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: 

«Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:

Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը: