Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները

16.11.2023, 10:37
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։

Ըստ այդմ՝ կգործի աշխատողների ամենամյա արձակուրդի տրամադրման կարգավորումն այն դեպքերի համար, երբ աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։

Այս պարագայում նախատեսվում է, որ գործատուն կարող է անձամբ որոշել աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը և իրավական ակտն ընդունել՝ առանց համապատասխան դիմումի առկայության:

Միաժամանակ, դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի նաև Աշխատանքային օրենսգրքում կատարված այն փոփոխությունը, որով ամրագրվել է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ այն դեպքերի համար (միջին ամսական աշխատավարձի 0.15%-ի չափով), երբ շուրջ երկուսուկես և ավելի տարի արձակուրդ չի տրամադրում աշխատողին։

Նոր փոփոխությունները չեն տարածվում մինչև այդ կարգավորման ուժի մեջ մտնելը կուտակված ամենամյա արձակուրդների վրա, և կիրառելի կլինեն կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո նոր ձևավորվող աշխատանքային տարիների համար հասանելիք ամենամյա արձակուրդների նկատմամբ։

Հետևաբար, մինչ 2023 թ․ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատողների չօգտագործված արձակուրդների վրա նշված նոր կարգավորումները չեն տարածվի, և մինչ այդ կուտակված արձակուրդներն ամբողջությամբ սպառելու պարտավորություն առկա չէ։-0-