Рейтинг@Mail.ru
USD
389.46
EUR
441.92
RUB
4.7305
GEL
141.7
2025 թ. ապրիլի 29, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Գործատուն իրավունք կունենա աշխատանքից ազատել պատվաստման կամ թեստի հավաստագիր չներկայացնող աշխատակցին. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

08.12.2021, 13:54
ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 55 պատգամավոր, դեմ` 23–ը, 6 պատգամավոր ձեռնպահ մնաց
Գործատուն իրավունք կունենա աշխատանքից ազատել պատվաստման կամ թեստի հավաստագիր չներկայացնող աշխատակցին. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ,  8 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականություններ չկատարելու հիմքով էլ ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 55 պատգամավոր, դեմ` 23–ը, 6 պատգամավոր ձեռնպահ մնաց:

Ըստ նախագծի, եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:-0-