Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 25, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են

12.05.2020, 13:20
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են։ Այս մասին ասվում է նրա Facebook-յան էջում։

«Ինչպես տեղեկացրեցին ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան վիրահատվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկության՝ վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։ 

Ավելի վաղ նախկին նախագահի փաստաբանների խմբի մամուլի քարտուղար Էլինա Սաակովան հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը կենթարկվիի դիագնոստիկ վիրահատության:

Մարտի սկզբին Քոչարյանը նախաքննական կենտրոնից տեղափոխվել էր մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են սուր վեստիբուլոպաթիա, 3-րդ աստիճանի զարկերակային գերճնշում, սրտանոթային բարձր ռիսկ ունեցող սրտանոթային առիթմիա: Ստացիոնար բուժում ստանալուց հետո, Քոչարյանը ապրիլի 3-ին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:-0-