Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 25, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

ՀՀ կառավարությունն ԱԺ–ին հատկացրել է մոտ 892 մլն դրամ

16.05.2019, 20:25
ՀՀ կառավարությունը որոշել է Պահուստային հիմնադրամից Ազգային ժողովին տրամադրել 892,6 մլն դրամ։
ՀՀ կառավարությունն ԱԺ–ին հատկացրել է մոտ 892 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի թվում որոշել է Պահուստային հիմնադրամից Ազգային ժողովին տրամադրել 892,6 մլն դրամ։

Փաստաթղթում նշվում է, որ միջոցների տրամադրումն անհրաժեշտ է` հաշվի առնելով խորհրդարանի կազմի ընդլայնումը (132 մարդ)։ 403 մլն դրամը կհատկացվի աշխատավարձերին։

Եվս 94 մլն դրամ կտրամադրվի որպես պարգևավճար, 301 մլն դրամ` գործուղման վճար, որից 183 մլն դրամը` ԱԺ խոսնակի` Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա և այլ երկրների նախատեսված այցերի համար։ Մոտ 30 մլն դրամը կուղղվի պատգամավորների բնակարանների վարձերի սուբսիդավորմանը, իսկ 80 մլն դրամը կծախսվի գրասենյակային տեխնիկա և կահույք գնելու համար։ ($1 – 418,14 դրամ)–0–