Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 9, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

ՀՀ վարչապետն այցելել է սահմանապահ Չինարի (ՎԻԴԵՈ)

07.09.2020, 17:49
Փաշինյանի խոսքով, անկախությունից ի վեր սահմանապահ Չինարիում ոչ մի տուն չի կառուցվել. այսօր կառավարության նախաձեռնությամբ հիմքից նոր տուն է կառուցվում հակառակորդի հրետանուց ավիրված տան փոխարեն. ՎԻԴԵՈ
ՀՀ վարչապետն այցելել է սահմանապահ Չինարի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանապահ Չինարի։

«Անկախությունից ի վեր սահմանապահ Չինարիում ոչ մի տուն չի կառուցվել. այսօր կառավարության նախաձեռնությամբ հիմքից նոր տուն է կառուցվում հակառակորդի հրետանուց ավիրված տան փոխարեն, որը 10 հոգանոց բազմազավակ ընտանիքին կհանձնվի մինչև տարեվերջ՝ լիովին կահավորված», – նշել է նա Facebook–յան իր էջում։

Նա նաև նշել է, որ Մովսես համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում տեղի բնակիչների հետ զրույցի ժամանակ խոսեցինք գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին:

«300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Եվ սա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է: Մովսեսում քաղաքացիների հետ զրույցում ասել եմ՝ մեր նպատակն է՝ Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության Հրապարակից մինչև Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ», – նշել է վարչապետը:–0–