Рейтинг@Mail.ru
USD
361.36
EUR
405.41
RUB
4.3731
GEL
139.24
2026 թ. հոկտեմբերի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հանրապետության Հրապարակում երթևեկի փոփոխություն է նախատեսված. ՎԻԴԵՈ

22.01.2020, 20:55
Հանրապետության Հրապարակում երթևեկի փոփոխություն է նախատեսված. ՎԻԴԵՈ
Հանրապետության Հրապարակում երթևեկի փոփոխություն է նախատեսված. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։

Ինչպես հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում /Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում/ կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։

«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–