Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից վեցերորդ մահը․ կինը ՀՀ քաղաքացի չէ

02.04.2020, 22:10
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից վեցերորդ մահը․ կինը ՀՀ քաղաքացի չէ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից վեցերորդ մահը․ կինը ՀՀ քաղաքացի չէ
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին Facebook-յան իր էջում գերլ է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Ըստ գրառման՝ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։

«Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ»,- ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 2–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։

Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, մահացել է 6 մարդ։-0-