Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հունիսի 1–ին Շենգավիթում բազմամարդ տոնական միջոցառում է կազմակերպվել, ԱԱԾ–ն պարզել է կազմակերպիչներին (ՎԻԴԵՈ)

02.06.2020, 19:17
Միջոցառման կազմակերպիչները պարզվել են, նրանց նկատմամբ ՀՀ Ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ. ՎԻԴԵՈ
Հունիսի 1–ին Շենգավիթում բազմամարդ տոնական միջոցառում է կազմակերպվել, ԱԱԾ–ն պարզել է կազմակերպիչներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Ս.թ. հունիսի 2-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ս.թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որի ընթացքում, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել են մոտ 50 անձինք, այդ թվում՝ երեխաներ և ծնողներ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն: 

«Միջոցառման կազմակերպիչները պարզվել են, նրանց նկատմամբ ՀՀ Ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, ինչպես նաև մեր և մեր հարազատների առողջությունը չվտանգելու նպատակով ցուցաբերել անձնական պատասխանատվություն, խուսափել հանրային միջոցառումների կազմակերպումից և խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնները: 

«Ազգային անվտանգության ծառայությունը հետևողական է լինելու նմանատիպ միջոցառումներ կազմակերպողներին հայտնաբերելուն և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն», – հայտնում են ԱԱԾ–ից: 

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես Երևանի Շենգավիթ համայնքի բակերից մեկում կազմակերպվել է բազմամարդ տոնական միջոցառում հունիսի 1–ի կապակցությամբ։ 

Վարչապետը հանձնարարել էր ԱԱԾ տնօրենին զբաղվել այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։–0–