Կրթաթոշակային ծրագրեր՝ Լեհաստանի բուհերում ուսանելու համար
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Լեհաստանի բուհերը 2 կրթաթոշակային ծրագրերով ուսանելու հնարավորություն են ընձեռում, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը;
1. «Տիտուս Ֆիլիպքվիչի» մրցանակ: Այս կրթաթոշակային ծրագրով թեկնածուի համար նախատեսվում է 10-ամսյա կեցությամբ Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հումանիտար կամ հասարակական գիտությունների բնագավառում 5 ուսումնասիրություն (2-ական ամիս) հետևյալ ոլորտներում՝
· հասարակական գիտություններ,
· ճշգրիտ գիտություններ,
· տնտեսական գիտություններ,
· տեխնիկական գիտություններ,
· հումանիտար գիտություններ:
Թեկնածուների ներդրումների և ձեռքբերումների նկարագրությամբ հայտերն անհրաժեշտ է ուղարկել Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն (էլ. փոստ՝ stypendia.studium@uw.edu.pl) մինչև 2022 թվականի մարտի 31-ը:
2. Երիտասարդ գիտնականների կրթաթոշակային ծրագիր
Այն նախատեսված է 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի հունիսը Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտական աշխատանք կատարելու համար:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել stypendia.studium@uw.edu.pl էլ. փոստին մինչև 2022 թվականի մարտի 1-ը:
Կրթաթոշակների տրամադրման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ www.stadium.uw.edu.pl կայքից:-0-