Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է

06.06.2019, 12:33
Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է։
Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/.  Անցած գիշեր կտրուկ վատացել է քրեակատարողական հիմնարկում պահվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, նա կոմայի մեջ է։

«Համարյա գիտակցության կորուստով իմ պաշտպանյալը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։  Կտրուկ վատացավ առողջական վիճակը, շաքարի պարունակությունը սկզբում 30 էր, հետո էլ ցույց չէր տալիս»,-նշել է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, հաղորդում է panorama.am–ը։

Բաղդասարյանը տեղի ունեցածը որակում է դաժան վերաբերմունք ու խոշտանգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որի հետևանքների պատասխանատուն լինելու է պետությունը։

«Սա խոշտանգնման տիպիկ օրինակ է, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Անձի կյանքին վտանգ է սպառնում, սպասում են մարդը մահանա,  հետո նոր մեղավորներ փնտրեն ու գնահատականներ տան։ Ցավոք, այդ մշակույթը Հայաստանում եղել է ու կա, ու դա վերաբերում է ոչ միայն իմ պաշտպանյալին, այլև Հաց բերողին,  հետախույզ Սողոմոնին... Այստեղ անձի անունը կարևոր չէ, կարևորն այն ինստիտուտն է, որ ձևավորված է Հայաստանում։ Ըստ Սահմանադրության, անձը պետք է պաշտպանված լինի, բայց մենք ունենում ենք հակառակ պատկերը», – նշել է փաստաբանը։

Հունիսի 16–ին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հունիսի 18–ին ԱԱԾ–ն հրապարակեց սենսացիոն կադրեր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից։ Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է որպես «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարան:–0–