Միջին աշխատավարձը Հայաստանում հունվար–մայիսին ավելացել է 7,9%–ով

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում միջին անվանական աշխատավարձի ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2020թ.–ի հունվար–մայիսին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 7,9%–ով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։
Հաշվետու ժամանակահատվածում միջին անվանական աշխատավարձը կազմել է 190 166 դրամ։ Միաժամանակ 2020թ.–ի մայիսին, ապրիլի համեմատ, ցուցանիշն ավելացել է 1,5%–ով, իսկ այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, ավելացել է 69,8%–ով։
Միջին աշխատավարձի ցուցանիշը պետական հատվածում առաջին հինգ ամսում ավելացել է ավելի շատ, քան մասնավոր հատվածում։
Այսպես, 2020թ.–ի հունվար–մայիսին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, միջին անվանական աշխատավարձը Հայաստանի պետական հատվածում ավելացել է 8,7%–ով և կազմել 162 064 դրամ։ Միաժամանակ մայիսին, 2020թ.–ի ապրիլի համեմատ, այն կրճատվել է 2,7%–ով, իսկ այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, ավելացել է 6,8%–ով։
Մասնավոր հատվածում 2020թ.–ի հունվար–մայիսին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, միջին անվանական աշխատավարձն ավելացել է 7,1% և կազմել 204313 դրամ։ Միաժամանակ մայիսին, ապրիլի համեմատ, այն ավելացել է 3,4%–ով, իսկ այս տարվա մայիսին, 2019թ.–ի ապրիլի համեմատ, ավելացել է 7,2%–ով ($1 - 480,08 դրամ)։–0–