Рейтинг@Mail.ru
USD
381.51
EUR
450.03
RUB
4.8918
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Նախարար.հոկտեմբերի 1–ից աշխատող քաղաքացիները պետք է 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ հանձնեն (ՎԻԴԵՈ)

27.08.2021, 15:40
Հայաստանում օգոստոսի 26-ին իրականացվել է 7114 պատվաստում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 267.504 պատվաստում.ՎԻԴԵՈ
Նախարար.հոկտեմբերի 1–ից աշխատող քաղաքացիները պետք է 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ հանձնեն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 1–ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ։

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը՝ քաղաքացին պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ՝ պատվաստումն իրականացնելու»,-ասաց Ավանեսյանը։

Նախարարը նաև նշեց, որ Հայաստանում օգոստոսի 26-ին իրականացվել է 7114 պատվաստում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 267.504 պատվաստում։–0–