Рейтинг@Mail.ru
USD
377.46
EUR
434.27
RUB
4.5869
GEL
138.74
2026 թ. մարտի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Նշանակվել է Երևանի նոր ոստիկանապետ

24.01.2020, 13:22
Նշանակվել է Երևանի նոր ոստիկանապետ
Նշանակվել է Երևանի նոր ոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./ԱՌԿԱ/. Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Արմեն Գասպարյանը։ Այս մասին հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանին։ 

«ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակար Արման Սարգսյանի հրամանով Տավուշի մարզային ոստիկանապետ Արմեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել Երևանի ոստիկանության պետ»,– նշեց Ջանոյանը։

Նա նույնպես հայտնեց, որ նախորդ հրամանի համաձայն Գարիկ Ղուկասյանն ազատվել է Երևանի ոստիկանության պետի պաշտոնից և ուղարկվել վարչության կադրային ռեզերվ։ –0–