Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Պետությունն ընդլայնեց փետրվարին սպառած գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը

14.04.2020, 17:24
Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որով ընդլայնվում է սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը
Պետությունն ընդլայնեց փետրվարին սպառած գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 14-ի որոշմամբ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որով ընդլայնվում է սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։

Ըստ որոշման, այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց։

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020թ.–ի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ ներառյալ, էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։

Ընդ որում, աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։

Հիշեցնենք, որ 11-րդ միջոցառումը վերաբերում էր այն բաժանոդներին, որոնք փետրվարին օգտագործել էին մինչև 10 հազար դրամի գազ և մինչև 5 հազար դրամի էլեկտրաէներգիա: Այդ դեպքում պետությունը փոխհատուցում էր 50 տոկոսը:–0–