Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Ռուսաստանը չեղարկել է դեպի Հայաստան իրականացվող թռիչքների կորոնավիրուսային սահմանափակումները

11.03.2022, 15:29
Այս երկրներ իրականացվող թռիչքներն այժմ սահմանափակված են միայն օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրերով
Ռուսաստանը չեղարկել է դեպի Հայաստան իրականացվող թռիչքների կորոնավիրուսային սահմանափակումները
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը փոխադարձ հիմունքով չեղարկում է COVID-19–ի պատճառով ներդրված սահմանափակումները դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան իրականացվող ոչ կանոնավոր և կանոնավոր չվերթերի նկատմամբ, հայտնում է Ռոսավիացիան, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«2022թ.–ի մարտի 9–ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ, չեղարկվել են COVID-19–ի տարածման կանխման շրջանակում ավելի վաղ ներդրված սահմանափակումները դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան իրականացվող ոչ կանոնավոր և կանոնավոր չվերթերի նկատմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ կորոնավիրուսային սահմանափակումներն ամբողջությամբ հանվել են դեպի Բելառուս, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս (բացի Կահիրեից), ԱՄԷ, Թուրքիա, Ֆինլանդիա, Չեխիա, Շվեյցարիա, Հարավային Կորեա և Կուբա իրականացվող թռիչքների նկատմամբ։

Այս երկրներ իրականացվող թռիչքներն այժմ սահմանափակված են միայն օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրերով և երկրների ավիացիոն իշխանությունների առանձին պայմանավորվածություններով։–0–