ՍԱՏՄ–ը հաստատում է. «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
23.02.2024,
12:22
«Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ, հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիկավկազում տղամարդը կերակրափողի այրվածք է ստացել «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո, շշի մեջ քացախ է եղել։ Ավելի ուշ նա մահացել է։ Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է այս ապրանքանիշի հանքային ջրի մի քանի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության փորձարկման նպատակով։ Խոսքը, մասնավորապես, «Ջերմուկի» մասին է, որը «շշալցված է 0,5 լիտր ծավալով ապակե տարաներում և ներմուծվել է Ռուսաստանի Դաշնության տարածք 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում՝ 28.12.2023 արտադրության ամսաթվով։
ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության գլխավոր տեսուչ Ռոբերտ Թորոսյանը հայտնել է, որ ուսումնասիրվել է ամբողջ շղթան՝ շշերի լվացումից, շշալցումից մինչև վերջնական արտադրանքի ստացում։
«Ամբողջ շղթան ավտոմատացված է։ Շշերը լվացվում են մինչև 85 աստիճան ջերմաստիճանում՝ կաուստիկ սոդայի օգտագործմամբ», – ասել է տեսուչը։
Նա տեղեկացրել է, որ խոտանման երկու սարք կա։
«Արտադրանքն առաջին խոտանման սարքով է անցնում, այսինքն խնդիր ունեցող շշերում կամ օտար մասնակի կամ օտար հեղուկի առկայության դեպքում համակարգն ավտոմատ հոսքագծից դուրս է բերում տվյալ տարան։ Այնուհետև շշալցումից հետո անցնում են երկրորդ խոտանման սարքով, ևս մեկ անգամ ստուգվում են, և վերջնական արտադրանքը դուրս է գալիս ավտոմատացված համակարգով», – ասել է նա։
Հաստատվել է նաև, որ հանքային ջրում օգտագործվող նյութերը համապատասխանում են միջազգային ստանդարտնեով սահմանված պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար։–0–