Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-6

Սևանի կանաչելու հիմնական պատճառը լճի սառը շերտի վնասումն է. նախարար

09.07.2019, 15:26
Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին` Սևանա լճի ծաղկման վերաբերյալ։  
Սևանի կանաչելու հիմնական պատճառը լճի սառը շերտի վնասումն է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին` Սևանա լճի ծաղկման վերաբերյալ։

Ըստ նախարարի, Սևանի կանաչելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ լճում կար սառը շերտ, որը լճի մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր:

Նա նշեց նաև, որ ծաղկման գործոնները մի քանիսն են և տեղեկացրեց, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների`աչքով տեսանելի աճ է նկատվում նաև Բայկալ լճում, Սև ծովու։

«Սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս, մեկը՝ կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը Գեղարքունիքում հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև՝ ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից լիճը թափվող ախտոտող նյութերը, մյուս պատճառը՝ ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որոնք նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծում», - ասաց Գրիգորյանը։

Վերջին շաբաթներին բնապահպաններն ահազանգում են ընդհուպ մինչև Սևանի ճահճացման մասին:

Նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։

Ըստ նախարարության հաղորդագրության, այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին։ Վերջին լայնածավալ ծաղկումն արձանագրվել է նախորդ տարի։ -0-