Рейтинг@Mail.ru
USD
371.19
EUR
434.55
RUB
4.9466
GEL
138.07
2026 թ. ապրիլի 30, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Շուրջ 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

29.04.2022, 13:32
Շուրջ 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Շուրջ 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Շուրջ 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 29-ին ժամը 13.30-20.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց 77-450 համարների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշատի խճուղու, Շիրակի փողոցի, Ներքին Շենգավիթ թաղ. 6, 13, 14, 15, 16 փողոցների ջրամատակարարումը:

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–