ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է պատվիրել հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքը առցանց՝ առանց տանից դուրս գալու

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգալով իր հաճախորդների անվտանգության և առողջության մասին, պատրաստ է ինքնուրույն՝ հաճախորդների փոխարեն, ուղարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե հիփոթեքային վարկերիգծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի բնօրինակը: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Հաճախորդը կարող է առանց տանից դուրս գալու պատվիրել հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի ստացման հայտ՝ դիմում ներկայացնելով Բանկ հետևյալ հեռահարեղանակներից որևէ մեկով՝
- Բանկիպաշտոնականկայքիմիջոցով՝ լրացնելով կարճ հայտ հղումով
- Մոբայլ/Ինտերնետ Բանկ հավելվածների միջոցով՝ ընտրելով «Բանկի կոնտակտներ» բաժնում «Հետադարձ կապ Բանկի հետ» տարբերակը՝ նշելով հաղորդագրության տեսակը «Պատվիրել տեղեկանք հիփոթեկային վարկի % համար», իսկ հաղորդագրության տեքստում՝ այն հաշվի համարը, որից պետք է կատարվի Բանկի միջնորդավճարի գանձում:
Ուշադրություն. Վերը նշված գործընթացից բացի, հաճախորդը պետք է նաև ուղարկի իր հայտը ՀՀ Պետական եկամուտների կոմիտե hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեով` համաձայն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հրապարակման :
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին խնդրում է լինել հետևողական և ուշադիր ու հետագա խնդիրներից խուսափելու համար կապ հաստատել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ` հավաստիանալու համար, որ տեղեկանքը հասել է հասցեատիրոջը:
Հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-