Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը

21.02.2020, 16:15
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ բարելավել է հիփոթեքային վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքները և բարձրացնելով իր հաճախորդների համար անշարժ գույքի ձեռքբերման մատչելիությունը: Այս մասին հայտնել է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել հետևյալ շահավետ տարեկան տոկոսադրույքներից`

  • Բնակարանի գնման` 8.9%-13.7%

  • Վերանորոգում/շինարարություն` 9.3%-12.1%

Հիփոթեքային վարկերի հիմնական պայմանները`

  • Կանխավճար` սկսած 3%-ից

  • Նվազագույն ժամկետ` 3 տարի

  • Առավելագույն ժամկետ` մինչև 30 տարի

  • Նվազագույն գումար` սկսաց 1 մլն ՀՀ դրամից

  • Առավելագույն գումար` մինչև 80 մլն ՀՀ դրամ

 ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ձևակերպելու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկ տրամադրելու վերաբերյալ նախնական որոշում կայացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում` 1,5 աշխատանքային օրվա ընթացքում:

 Հիփոթեքային վարկ ձևակերպելու բոլոր անհրաժեշտ պայմաններին  կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` այցելելով հղումը, Բանկի մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում`87-87 հեռախոսահամարով:

Փաստացի տոկոսադրույք՝ 10.2%-15%

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–