Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Վաղն առավոտյան 7-ից մետրոյի աշխատանքը կվերականգնվի

24.09.2023, 22:21
Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ գնացքների տեխնիկական զննումը մասամբ ավարտվել է
Վաղն առավոտյան 7-ից մետրոյի աշխատանքը կվերականգնվի
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ գնացքների տեխնիկական զննումը մասամբ ավարտվել է։

Ուստի ս.թ. սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը կվերականգնի իր աշխատանքը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին տեխնիկական խնդիրներ էին առաջացել մետրոյում, վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։ Նույն օրը երեկոյան մետրոյի երթևեկությունը վերականգնվել էր, սակայն այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մետրոպոլիտենի տնօրինությունը որոշել է դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքները՝ բոլոր գնացքների տեխնիկական զննումն ապահովելու նպատակով։-0-