Երևանի մետրոնն այսօր փակ է
24.09.2023,
13:10
Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ մետրոպոլիտենն այսօր փակ կլինի
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ մետրոպոլիտենն այսօր փակ կլինի։
«Երեկ արդեն իսկ տեղեկացրել էինք,որ ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ Դեպքի վայրում աշխատում էր ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Մետրոպոլիտենից մանրամասնել էին նաև, որ վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։ Ամբողջ օրվա ընթացքում փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացրել՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու և բնականոն երթևեկությունն ապահովելու ուղղությամբ։
Հանրությանը իրազեկվել էր,որ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ մետրոպոլիտենի տնօրինությունը որոշեց այսօր դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքները՝ բոլոր գնացքների տեխնիկական զննումն ապահովելու նպատակով։ Մեր թիմը հավատարիմ է իր կարգախոսին՝ մեզ համար յուրաքանչյուր ուղևորի արագ,անվտանգ ու անխափան երթևեկությունն ամենակարևորն է։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-