Սևանա լճի ջրի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 7 սմ-ով
Այսօր,
11:44
Սևանա լճի մակարդակը հունիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 7 սմ-ով և հունիսի 14-ի դրությամբ կազմել է 1900,68 մետր
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 7 սմ-ով և հունիսի 14-ի դրությամբ կազմել է 1900,68 մետր. հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Կենտրոնի տվյալներով, այն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 46 սմ-ով։
Նշվում է, որ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 10.835 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 14-ը ներառյալ՝ 113.991 մլն.մ³: