Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը Ուկրաինա է հասել

Այսօր, 12:04
Ավելի վաղ Հայաստանից դեպի Լատվիա արտահանվել է 5500 տարբեր տեսակի վարդերի առաջին խմբաքանակը
Հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը  Ուկրաինա է հասել

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայկական ծաղիկների մեկ խմբաքանակ էլ Ուկրաինա է հասել։

Ավելի վաղ Հայաստանից դեպի Լատվիա արտահանվել է 5500 տարբեր տեսակի վարդերի առաջին խմբաքանակը։

1 բեռնատարով Ուկրաինա է արտահանվել 9500 ծաղիկ, առաջիկայում էլ Ուկրաինա կհասնի հայկական ծաղիկներով բեռնված երկրորդ բեռնատարը։ Մոտավորապես նույնքան ծաղիկ էլ երկրորդ բեռնատարում է։    

Այս մասին հայտնում է Արմենպրեսը՝ հղում անելով Կիևում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանին։

Վերջինս տեղեկացրել է, որ հայկական ծաղիկների ներմուծողը Ուկրաինայում բնակվող հայ գործարար է։  

Աղբյուրի տեղեկացմամաբ Մարատ Հակոբյանը հայտնել է, որ հայկական ծաղիկների՝ Ուկրաինա հասած առաջին խմբաքանակը գրեթե իրացվել է, իսկ երկրորդ բեռնատարն առաջիկա օրերին արդեն կլինի Ուկրաինայում։  

Նա նաև նշել է, որ սոցցանցերում արդեն իսկ տեսանյութեր են տարածվում, որոնցում ծաղկի խանութների սեփականատերերը ցուցադրում են իրենց ստացած հայկական ծաղիկները և հայտնում դրանց վաճառքը սկսելու մասին։

Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք արտադրանքի ներմուծման վրա՝ որպես պատճառ նշելով «ԵԱՏՄ և Ռուսաստանի ֆիտոսանիտարական պահանջների հաճախակի դարձած խախտումները»։ Սահմանափակումները մայիսի 22-ից անդրադարձել են ծաղկային և պարենային արտադրանքի վրա, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի վրա, հունիսի 2-ից՝ թարմ խաղողի և կորիզավոր պտուղների (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին), հունիսի 3-ից՝ հնդավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի վրա։

Ռոսսելխոզնադզորում նաև հայտարարել են, որ հունիսի 2-ից Հայաստանը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը դեպի ռուսաստանյան ստացողներ՝ հայկական բոլոր ընկերությունների համար, բացառությամբ տեսչական ստուգում անցած երկու ձեռնարկությունների։

Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։

«Ռոսսելխոզնադզորում» հայտարարել են նաև, որ 2026 թվականի հունիսի 12-ից նախատեսում են սահմանափակել Հայաստանի ծագում ունեցող և այնտեղից առաքվող ողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով տարանցիկ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանից դեպի Լատվիա արտահանվել է 5500 տարբեր տեսակի վարդերի առաջին խմբաքանակը։ «Եվրամիությունը պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: