Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՀՀ ՍԱՏՄ-ն հերքել է Ուկրաինա արտահանված պղպեղի բեռի վերադարձի մասին լուրերը

Այսօր, 21:12
ՀՀ ՍԱՏՄ-ն հերքել է Ուկրաինա արտահանված պղպեղի բեռի վերադարձի մասին տեղեկությունը
ՀՀ ՍԱՏՄ-ն հերքել է Ուկրաինա արտահանված պղպեղի բեռի վերադարձի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հերքել են Ուկրաինա արտահանված պղպեղի բեռի վերադարձի մասին տեղեկությունը։

«Այսօր հայկական կայքերից մեկը՝ armatmedia.am-ը, տեղեկություն է տարածել այն մասին, թե Ուկրաինան ետ է ուղարկել հայկական պղպեղով բեռնված բեռնատարը, որովհետև, մեջբերում ենք, «պղպեղում միջատ է հայտնաբերվել», մասնավորապես՝ թրիփս:Տեղեկացնում ենք, որ հրապարակումը իրականությանը չի՛ համապատասխանում»,- նշվում է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնից հայտնել են, որ Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահսկման որևէ բեռ չի վերադարձվել։

«Ուկրաինայի լիազոր մարմնից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բեռների անհամապատասխանության վերաբերյալ որևէ գրություն կամ ծանուցում չի ստացել: Չի ստացվել նաև ահազանգ տնտեսավարողներից»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից լրատվամիջոցին առաջարկում են հրապարակել իր «տեղեկությունների» աղբյուրը, եթե, իհարկե այն կա, և հորդորում մյուս լրատվամիջոցներին չտարածել չստուգված և կեղծ տեղեկատվություն։